Բավ է պառակտվել
07-07-2014 09:32

Այսօր Տոտո Կուտունյոյի ծննդյան օրն է (տեսահոլովակ)

Աշխարհահռչակ երգիչ, միլիոնավոր կանաց սրտերի տիրակալ Տոտո Կուտունյոն  այսօր նշում է իր 71-ամյակը: Երաժիշտը ծնվել է  1943թ. հուլիսի 7-ին՝ Իտալիայում գտնվող Ֆոսդինովո բնակավայրում, ռազմական նավաստու բազմազավակ ընտանիքում: Նրա ամբողջական անունը Սալվատոր է, բայց մայրը նրան մանկուց կոչել է կարճ՝ Տոտո: Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Սպեցիա, որտեղ տղան անցկացրել է իր մանկությունը:  Երեխայի մեջ երաժշտության հանդեպ սեր է արթնացրել հայրը, ով հոյակապ շեփորահար էր: Զարմանալի չէ, որ արդեն 7 տարեկանից փոքրիկը հոր խմբի թմբկահարն էր: 13 տարեկանում նա առաջին հաղթանակն է տարել երաժշտական ոլորտում՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը ակորդեոնահարների տարածքային մրցույթում: Այսօր Տոտո Կուտունյոն շարունակում է իր ստեղծագործական կարիերան, շրջագայում է ամբողջ աշխարհում և գրում նոր երգեր: Նա ունի մոտ 20 ալբոմ: Առաջարկում ենք մեկ անգամ ևս վայելել Տոտո Կուտունյոյի կատարումներից մեկը: