30-09-2015 17:13

Թինա Քեյը՝ «6-րդ զգայարան»-ի մասին

Օրեր առաջ եթեր հեռարձակվեց «6-րդ զգայարան»-ի հերթական հաղորդումը, որի հյուրն էր կրկեսի արտիստ, ակրոբատ, պարուհի և երգչուհի Թինա Քեյը, ում անձնի վերաբերյալ հաղորդման ընթացքում հնչեցին բավականին համարձակ եւ սկանդալային հայտարարություններ, ըստ որոնց Թինան քանիցս հղիության արհեստական ընդհատում է կատարել, ըստ էքստրասենսներից մեկի՝ նա «քամում» է տղամարդկանց եւ դեն շպրտում, նա ագրեսիվ է, խորամանկ եւ նման այլ բնորոշումներ: Life.panorama.am-ը հաղորդման ընթացքում հնչած այս հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց Թինա Քեյի հետ, ով նախ վստահաբար նշեց, որ ըստ իր ունեցած հավաստի աղբյուրների «6-րդ զգայարան»-ը ընդամենը պատրաստված հեռուստաշոու է եւ էքստրասենսները ի սկզբանե գիտեն, թե ով է հյուրը. «Պետք է բոլորը մեծ տառերով ընկալեն, որ «6-րդ զգայարան»-ը հեռուստաշոու է, հաղորդումն էլ սկզբում հատուկ դեբիլների համար նշում է դա: Սա կազմակերպված շոու է, սրա մասին ես հաղորդման մեջ էլ եմ ասել, բայց բնականաբար մոնտաժվել եւ հանվել է, որի համար դեռ շատ պատմություններ կլինեն: Առհասրաակ, երբ ես բոլոր այդ էքստարսենս կոչեցյալներին պատասխանում եմ, երբ նրանց մտցնում եմ ցեխը եւ հանում, երբ սատկացնում եմ, բնականաբար մոնտաժվել է: Բայց կրկնում եմ, սա նախապես կազմակերպված շոու է, ես սա ասում եմ հավաստի աղբյուրներից ելնելով, որ էքստարսենսները նախապես գիտեն, թե ով է հյուրը ու նրանց տրամադրվում է նաեւ ինֆորմացիա հյուրի մասին: Սա ինձ համար լավ պատրաստված շոու էր, ներկայացում, որն իրականում գոյություն չունի»,- նշեց նա: Նախապես պատկերացնելով, թե ի՞նչ է կատարվելու հաղորդման ընթացքում, ինչպե՞ս է համաձայնվել մասնակցել, Քեյը պատասխանեց. «Ինձ խնդրեցին, աղաչեցին երկար ժամանակ, ասացին Թինա ջան, մեր եթերը ահագին փոխվել է, մենք էլ ցենզուրայից դուրս բաներ չենք ասում, ասացին որ փոխվել է, բայց պարզվեց, որ նույն անառականոցն է: Այս հաղորդման կազմակերպիչները, պրոդյուսերը որպեսզի ռեյտինգ ունենա, մնում է իր ամպլուայի մեջ, բայց չէ, որ չի կարելի տարիներով սիրված արտիստների անձանց շնորհիվ ռեյտինգ հավաքելու համար դիմել նման ճղճիմ քայլերի: Միայն իմ հաղորդման անոնսով մեկ օրում իրենք գրանցեցին այնքան դիտում, որքան իրենց հաղորդումները իրար հետ չեն էլ կարող գրանցել»: Շարունակելով թեմայի շուրջ զրույցը՝ Թինան հավելեց. «Հաղորդման ներկա գյումրեցի էքստրասենս Անին ոչ գրական լեզվով հայտարարություններ է անում այն դեպքում, երբ նա ոչ ամուսնացած է, ոչ մայրացել է, բայց որ հյուրը գալիս է, բոլորի մոտ սաղմեր է տեսնում, չգիտես ինչու: Նա ասաց, թե ես լվացքի մեքենայի նման 1000 աբարոտով ինձ շրջապատող տղամարդկանց քամում եմ, բայց ես ինչպես հաղորդման ընթացքում ասացի, այնպես էլ հիմա եմ դիմում բոլոր հայ ազգի տղամարդկանց՝ էդ ո՞ր մեկիդ եմ խաբել, ո՞ր մեկիդ գումարն եմ կորզել, ո՞ր մեկիդ եմ քամել»: Թինա Քեյը վիրավորվել էր նաեւ այս հաղորդման վերաբերյալ սոցցանցերում մեկնաբանություններ թողած մարդկանցից. «Բոլոր այն ողորմելիները, ովքեր 35 տարի սպասել են, որ ես հանկարծ կարող է նման տեղ գնամ, որ իրենք էլ վատ մեկնաբանություններ գրեն, ուզում եմ ասել՝ խղճում եմ ձեզ, մի հատ նայեք ձեր կյանքին եւ ձեր անցած ուղուն, ես ինչերի, որ հասել եմ, հասել եմ իմ արդար քրտինքով: Բոլորին ստրեսի է ենթարկել այն հատվածը, թե ես տղամարդկանց քամում եմ, բայց ես հիմա կրկին ասում եմ՝ վայ այնքան կցանկանայի քամելու մի տարբերակ ունենայի, որ կարողանայի տանս վարկը փակել. կարող են բոլորը հետաքրքրվեն եւ իմանան, որ մեքենաս վարկով եմ գնել Areximbank-ից, հիմա էլ տուն եմ գնել Ինեկոբանկ-ով: Այսօր մարդիկ նստել վատ մեկնաբանություններ են գրում, բայց հետաքրքիր է, եթե ես այդքան անհետաքրքիր էի, բա ինչո՞ւ են նստել մի ժամ իմ մասնակցությամբ հաղորդումը նայել, ինչո՞ւ են այդքան չար նրանք»,-նկատեց նա: Թինան վստահ նշեց նաեւ. «Ոչինչ, 35 տարի իմ մասին միայն լավն են ասել, հիմա էլ թող մի փոքր էլ վատը խոսեն: Ես իմ արվեստով շատ բան եմ ապացուցել, ուղղակի իմ ամբողջ վրդովմունքը այն էր, որ օգտագործվեցին բառեր, որոնք ոչ եթերային են: Ես ամենասկզբում ասել եմ, որ ես հավատում եմ միայն Աստծուն եւ նրանց ասած ոչ մի խոսք ինձ համար արժեք չունի, քանի որ նրանք ընդամենը մարդիկ են: Մի ճոռթոբերան լենականցի իմ անվան շուրջ նման խոսքեր ասելու իրավունքը չուներ: Իմ ժողովուրդը թող իմանա, որ իմ արվեստը իմ անձնական կյանքը չէ, ես նրանց համար տանջվում եմ, իմ մարմինը ջարդուփշուր եմ անում եւ դա իմ անձնական կյանքի հետ ընդհանրապես կապ չունի, թող իմ ժողովուրդը իմանա, որ ես միեւնույն է պաշտում եմ իմ գործը եւ պաշտում եմ այն րոպեն եւ վայրկյանը, երբ պետք է իմ հանդիսատեսին ներկայացնեմ իմ գործերը եւ վայելեմ նրանց ջերմությունն ու ծափահարությունները»: