20-03-2014 11:11

Ռեփեր Թիմաթին դուստր է ունեցել

Ռուս ռեփեր Թիմաթին հայր է դարձել: Նրա ընկերուհին՝ Ալյոնա Շիշկովան, 4 կգ քաշով եւ 53 սմ հասակով աղջիկ է լույս աշխարհ բերել: Փոքրիկը ծնվել է Դոմինիկյան Հանրապետությունում, Սանտո Դոմինգոյի հիվանդանոցներից մեկում:Այստեղ էլ Ալյոնան անցկացրել է ամբողջ հղիությունը Թիմաթիի մոր ընկերակցությամբ: Ըստ Heat-ի, նորաթուխ հայրը ներկա է եղել ծննդաբերությանը:Երբ փոքրիկը ծնվել է, Թիմաթին չի կարողացել զսպել զգացմունքները եւ երջանկությունից արտասվել է: Մայրն ու փոքրիկն իրենց լավ են զգում եւ բազմաթիվ շնորհավորանքներ են ընդունում: Փոքրիկին որոշել են Ալիսա կոչել: