Բավ է պառակտվել
23-05-2015 17:06

Թիմ Րոթը և մյուսները՝ «Քրոնիկներ» ֆիլմի պրեմիերային Կաննում (լուսանկարներ)

Նախօրեին Կաննի կինոփառատոնում կայացավ Միշել Ֆրանկոյի «Քրոնիկներ» (Chronic) ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են Թիմ Րոթը, Սառա Սազերլենդը, Նաիլեյա Նորվինդը և մյուսները:

Ինչ վերաբերվում է կինոնկարի սյուժեին, ապա այն պատմում է Դեյվ անունով մի տղամարդու մասին, ով աշխատում է որպես բուժակ հոգեբուժարանում: 

Ֆիլմը բաղկացած է մի շարք տեսարաններից, որոնք, միավորվելով, ստեղծում են գլխավոր հերոսի կյանքում տեղի ունեցող հույզերի և զգացմունքների պատկերը, ինչպես նաև ցուցադրում են նրա զգացմունքները իր հիվանդների նկատմամբ: