Բավ է պառակտվել
16-03-2017 11:39

«Տիգրան Համասյան՝ ջազային դաշնակահար, որից ավելի լավին երբեք չենք լսել». The Huffington Post

 

Ամերիկյան վարկանշային «The Huffington Post» պարբերականը հոդված է տպագրել համաշխարհային ճանաչում ունեցող հայ երաժիշտ և կոմպոզիտոր Տիրգարն Համասյանի մասին, նրան անվանելով « ջազային դաշնակահար, որից ավելի լավին երբեք չենք լսել»:
« Նա դաշնակահար է, ստեղնահար, իսկ երբեմն էլ վոկալիստ. Ամենադինամիկ ջազային երաժիշտներից մեկը, ով աննկատ է մնում ջազի սիրահարների մեծամասնության ռադարներին: Նրանք չգիտեն, թե ինչ են կորցնում: Նրա ուժգին ջազային երաժշտությունը միաձուլվում է հայրենի Հայաստանի հարուստ ֆոլկ երաժշտության հետ»,- ասված է հրապարակման մեջ:
Հոդվածի հեղինակը հիշատակում է նաև Համասյանի վերջին նախագծի՝ երկրորդ հզոր «Ancient Observer» ալբոմի մասին, այն անվանելով «ավանտյուրային»:
««Ancient Observer»-ը ալբոմը, որը նվիրված է այն աշխարհի դիտարկման արվեստին, որում ապրում ենք, և մեր պատմությանը, որը մենք կրում ենք մեր ուսերին, որը ազդում է մեզ վրա, նույնիսկ եթե մենք դա չենք գիտակցում: Այս ալբոմը արտացոլում է իմ ապրումների և հուզմունքի դիտարկումը»,- ասում է Համասյանը:
«Ancient Observer» ալբոմը վերջին երեք-չորս տարիների ընթացքում գրված նոր, օրիգինալ ստեղծագործությունների հավաքածու է, որը մասամբ հիմնված է հայկական մեղեդիների վրա:
« Ինչպես և Համասյանի ձայնագրությունների մեծամասնությունում, նրա երաժշտության շրջանակը շատ բազմազան է՝ բարոկո ոճի դասական պարից, մինչև դաշնամուրի համար հարմարեցված հիփ-հոփ ռիթմերը, բայց չնայած դրան հայկական ազդեցությունը նրա երաժշտությունն այնքան ինքնատիպ է դարձնում»,- ասված է հոդվածում:

 
Արտիստի խոսքերով «Ancient Observer» ալբոմը դիպչում է իր երկրի խորը երաժշտությանը:
« Երբ 13 տարեկան էի, ես սկսեցի հասկանալ Հայաստանի հարուստ մշակույթը: Կարծում եմ՝ դա իմ արյան մեջ է: Ես մեծացել եմ այդ անհավանական երաժշտության հետ՝ չգիտակցելով դա: Գնալով ես սկսեցի ավելի շատ լսել ժողովրդական երժշտությունը, և դա շոկի մեջ գցեց ինձ: Որքան շատ մեղեդի իմացա, այդքան ավելի ակներև դարձավ դրանք իմպրովիզային երաժշտության հետ միավորելու հարուստ պոտենցիալը: Դա ինձ ստիպեց ճամփորդության մեկնել ողջ կյանքով»,- խոստովանել է երաժիշտը:
Համասյանը նաև պատմել է, որ մի քանի տարի Լոս Անջելեսում և Նյու Յորքում ապրելուց հետո նա վերադարձել է տուն, որպեսզի գեղեցկությունն ու մշակույթը ոգեշնչեն իր երաժշտությունը:
«Երբ պատուհանիցս դուրս եմ նայում, ես տեսնում եմ բիբլիական Արարատ լեռը՝ գագաթին հավերժական ձյունով, դրա հետ մեկտեղ՝ տեսարանը կտրատող լարերով էլեկտրասյուներ, հին ու նոր շենքերի վրայի արբանյակային ալեհավաքներ, ծառերի վրա թռչող թռչուններ. Դա հնագույն բնության և մարդկությանը Աստծու նվիրած ժամանակակից նվաճումների երկխոսությունն ու փոխգործակցությունն է»,- ասում է Համասյանը և ավելացնում, որ իր համար միլիոնավոր տարիներ գոյություն ունեցող այդ հսկայական քնած հրաբխին հետևելը արթնացում և հիանալի զգացողություն է: