Բավ է պառակտվել
03-11-2016 17:46

Թեյլոր Սվիֆթն ամենաբարձր վարձատրվող երգչուհին է

Ամերիկացի երգչուհին, բազում երգերի հեղինակն ու դերասանուհին 2016 թվականի ընթացքում 170 մլն դոլար է վաստակել։ Թեյլոր Սվիֆթը 2016 թվականի ընթացքում վաստակած գումարի շնորհիվ գլխավորել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը, որը կազմել է Forbes-ը։ Ամսագրի տվյալով` երգչուհու հիմնական եկամտի աղբյուր է դարձել «1989» կոչվող համերգային շրջագայությունը։ Սվիֆթի եկամտի զգալի մաս են կազմել նաև Keds, Diet Coke և Apple ապրանքանիշների հետ կնքած գովազդային պայմանագրերը։ Հեղինակավոր վարկանիշի երկրորդ տեղում է բրիտանացի երգչուհի Ադելը, որը վաստակել է 80.5 մլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է Մադոննան` 76.5 մլն դոլարով։ Առաջին տասնյակում են ընդգրկվել նաև Ռիհաննան (75 մլն), Բիոնսեն (54 մլն), Քեթի Փերին (41 մլն), Ջենիֆեր Լոպեսը (39,5 մլն), Բրիթնի Սփիրսը (30,5 մլն), Շանիա Թվեյն (27,5 մլն) և Սելին Դիոնը (27 մլն)։