Բավ է պառակտվել
12-03-2016 12:44

Զոքանչը տնից վռնդել է Քանյե Ուեսթին

Վերջին շրջանում ռեփեր Քանյե Ուեսթի հետ տարօրինակ բաներ են կատարվում։ Մեկ նա իրեն պատմական դեմքերի հետ է համեմատում, մեկ ասում, որ ժամանակակից հայտնիների մեջ ինքն ամենատպավորիչ դեմքն է։ Հետո էլ նախկին ընկերուհուն՝ Էմբեր Ռոուզին է վիրավորում, նրան անբարոյական անվանում, մեկ էլ Թեյլոր Սվիֆտի հասցեին ինչ ասես ինչ ասում ու երգում։ Քանյեն զարմացրեց բոլորին նաեւ նրանով, որ գրեց, թե 53 միլիոն դոլարի պարտք ունի եւ ոչ ավել ոչ պակաս՝ մեկ միլիարդ դոլար խնդրեց Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգից։ Քանյեի հայտնի տիկինը՝ Քիմ Քարդաշյանը, ամուսնուն ամեն կերպ աջակցում է, անգամ նրա հսկայական պարտքն է մարել։ Իսկ ահա Քիմի մայրիկին՝ Քրիս Ջեններին, բացարձակ դուր չի գալիս փեսայի պահվածքը։ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Քրիսը լուրջ վիճել է փեսայի հետ ու անգամ նրան տնից դուրս վռնդել։ Նա փեսայից պահանջել է թողնել նորաձեւության ոլորտը, որի վրա Քանյեն հսկայական գումարներ է ծախսում։ Հարկ է նշել, որ մինչ Քիմի ու Քանյեի տունը վերանորոգում են, զույգը Քրիսի հետ է ապրում, սակայն հիմա նա Քանյեին դուրս է վռնդել իր տնից։ Ասում են նաեւ, որ Քանյեն ընկերոջ տուն է գնացել՝ Ջեյ Զիի։ Իսկ Քիմը երեխաների հետ մնացել է մայրիկի տանը։