14-06-2016 12:27

Թինա Կանդելակին գաղտնի ամուսնացել է

Հայտնի հաղորդավարուհի և «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին խոստովանել է, որ ամուսնացել է: Թեև այն մասին, որ նրա սիրտը պատկանում է այն միակին, երկրպագուները կռահում էին վաղուց: 
Որոշ տեղեկություններով՝ հաղորդավարուհին ամուսնացել է «Ռոստեխ» ընկերության կապի, վերլուծության և ռազմավարական հետազոտությունների գծով ղեկավար 29-ամյա Վասիլի Բրովկոյի հետ: Հիշեցնենք, որ Կանդելակին ունի 2 երեխա` 16-ամյա Մելանիան և 14-ամյա Լեոնտին: Հաղորդավարուհու ամուսնության մասին եզրակացությունները հայտնվել էին այն ժամանակ, երբ նրա մատին ամուսնական մատանի էին նկատել: Բացի այդ, Կանդելակին անձամբ խոստովանել է իր ամուսնական կարգավիճակի մասին: Ռուսաստան-Անգլիա ֆուտբոլային խաղի վերաբերյալ մեկնաբանությունում նա սոցկայքում գրել է` «Ամուսինս էքստազի մեջ է: Ես նույնպես»: Իր անձնական կյանքի մասին որևէ բան ասել նա չի ցանկանում, սակայն բացահայտ է, որ Կանդելակին օրինականացրել է իր սիրային կապը: