Բավ է պառակտվել
23-08-2016 10:43

Էլբրուսի գագաթին կատարած պարը կարող է ներառվել Գինեսի ռեկորդների գրքում (տեսանյութ)

 

Մոսկվայի «Ալանիա» պարային համույթի Մենակատար Դինա Բեկոևան իր պարային զուգընկերոջ Կազբեկ Կուդձաևի հետ պարել են  Էլբրուսի գագաթին:

Ծովի մակարդակից 5642 մետր բարձրության վրա արտիստներին օգնել է բարձրանալ Վլադիկավկազի լեռնագնացության ազգային հավաքականը:

Սա առաջին նմանատիպ ելույթն է այդպիսի բարձրության վրա: Պարողներն արդեն դիմում են ներկայացրել Գինեսի գրքում գրանցվելու համար: