21-11-2016 14:15

Երբ ամեն շարժում հայեցի է ու ազգային. Հայրենասիրույթուն՝ պարի ոգով (տեսանյութ)

Ծառն ամուր է իր արմատներով, իսկ մենք՝ հայերս պատմության քառուղիներում միշտ էլ փայփայել ենք մեր արմատներն ու դալար պահել մեր ինքնության ծառը: Ասում են, եթե արվեստը հայրենիք չունի,ապա արվեստագետները ունեն այն և սա հաշվի առնելով Մոսկվայում շուրջ 3 տարի գործող «Կիլիկիա» պարային համույթն իր շուրջն է հավաքում պարասեր ու արվեստանվեր մարդկանց: Պարային խմբի գեղարվեստական ղեկավար՝ Լյուդմիլա Մկրտչյանի նպատակն է՝ սերունդներին մոտ պահել սեփական մշակույթին և օտարության մեջ անաղարտ պահել հայի ոգին:


Այս պահին «Կիլիկիան» հայրենի մշակույթի շուրջն է համախբել 150 մարդու՝ 3-ից մինչև 30 տարեկան: Սաների մոտ 95 %-ը հայեր են: Պարային խմբի հիմնական ուղվածությունը հայկական, ազգային, ժողովրդական պարերի ուսուցանումն է: «Կիլիկիա»-ում միարժամանակ դասավանդվում են դերասանի վարպետություն և դհոլի պարապունքներ:


Հատկանշական է, որ դասավանդման ընթացքում աչքաթող չի արվում նաև Հայոց պատմությունն ու ազգային տարազի կենսագրությունն, ինչ էլ ավելի է ամրապնդում հայրենասիրությունը և ստացված գիտելիքների խորությունը:


«Կիլիկիա» պարային խմբի բարձրակարգ և բանիմաց աշխատակազմի շնորհիվ ուսանող սաները ստանում են բարձր որոկի գիտելի՝ համեմված հայրենասիրույամբ ու ազգային ավանդույթներով: Վերը նշվածն ամբողջանում է խմբի որդեգրած սկզբունքով. Կիլիկիա-ոգի-շարժում:


Հայրենիքում է միայն քո և անցյալը և ապագան. Օտար երկրում միմիայն ներկան, «Կիլիկիա»-ում սա շավ գիտեն և փորձում են ներկան արժանապտիվ կերտել, որ չաղավաղեն անցյալն ու արժանապատիվ կերտեն ապագան: