20-02-2016 11:54

Սյուզի Մելիքյանն՝ ապագա ծրագրերի ու նոր տեսահոլովակի մասին

Փետրվարի 22-ին, տեղի կունենա երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանի նոր տեսահոլովակի պրեմիերան: «Ինձ գրկիր»՝ այսպես է կոչվում երգչուհու նոր տեսահոլովակը: «Նոր երգիս երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը»,- պատմել է  երգչուհին: Երակարատև  դադարից հետո Սյուզի Մելիքյանը նոր տեսահոլովակի համար կրկին համագործակցել է Արտյոմ Աբովյանի հետ. «Տեսահոլովակում փորձել ենք ցույց տալ հույզեր, ապրումներ, որն ունենում է յուրաքանչյուրը, երբ սիրում է. չկա հատուկ սյուժետային գիծ, բայց փոխարենը կա իմաստ և  հանգուցալուծում, որն ամեն մեկն իր տեսանկյունով կհասկանա»,- նշել է  Սյուզի Մելիքյանը: «Երգս աղջկական ապրումների մասին է, շատ գեղեցիկ մեղեդային երգ է, որի մեջ կարծում եմ, շատերն իրենց կգտնեն:»,- մանրամասնել է երգչուհին: «Վերջին շրջանում, երբ ավելի շատ զբաղված էի նոր մասնագիտությանս աճով, մի տեսակ պասիվություն էի ցուցաբերում երգարվեստում, խոստանում եմ այսուհետ ավելի ակտիվ գործել»: