Բավ է պառակտվել
11-11-2016 10:23

System of a Down-ը նոր ալբոմ կթողարկի

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբն աշխատում է նոր ալբոմի վրա: Այդ մասին հայտարարել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը:
Ըստ նրա, արդեն պատրաստ է 15 երգ:

«Մենք արդեն 6 ամիս է աշխատում ենք ալբոմի ստեղծման վրա և արդեն մոտ 15 երգ կա, որոնք, մեր կարծիքով, արժանի են տեղ գտնելու ալբոմում»,-ասել է թմբկահարը:

2011-ին խումբը թողարկել է Toxicity ալբոմը, որը 3 անգամ պլատինե է ճանաչվել, ինչը նշանակում է, որ վաճառվել է ավելի քան 3 մլն օրինակ:

«Հիմա մենք կարող ենք ավելի լավ նվագել, քան երբևէ: Մենք աշխատում ենք ինչ-որ նոր բան մտածել և ամենևին չենք ձգտում կրկնելու Toxicity-ին միայն այն պատճառով, որ այն ամենահաջողն է եղել մեր կարիերայում: Մենք միանգամայն նոր բան կստեղծենք` երկրպագուների նոր սերնդի համար»,-ասել է Դոլմայանը:

Խումբը նաև կլինի Download Festival 2017-ի առաջատարը Aerosmith-ի հետ համատեղ: System of a Down-ը կստանձնի այդ դերն արդեն երրորդ անգամ: Նախորդ երկու անգամը եղել է 2005-ին և 2011-ին: