07-07-2018 08:30

Սուրբ գեղարդը տեգ է, սրբազան մասունք՝ կապված Քրիստոսի խաչելության հետ

Երուսաղեմի Ղևոնդ վարդապետը մեկնաբանել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի շուրջ առաջացած սկանդալը։

Հայաստանում պարբերաբար անցկացվում են բողոքի ցույցեր Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Ուրբաթ կայացած հերթական ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկը հայտարարել է, որ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն` Կաթողիկոսարանում ոչ միայն վաճառել են թանգարանային ցուցանմուշների ու հայ կաթողիկոսների հանդերձանքի վրա առկա թանկարժեք քարերի մի մասը, այլև վաճառել են Սուրբ Գեղարդի մի մասը։ Սակայն հետագայում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Գեղարդի մասնիկներից մեկը չի վաճառվել, այլ նվիրաբերվել է ռուս քաղաքապետներից մեկին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանն իր հերթին հայտարարեց, որ այդ տեղեկությունները կեղծ են։
«Սուրբ Գեղարդնը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդի օրհնությամբ ցուցադրվել է ուղիղ եթերում ԶԼՄ–ների համար։ Տեր Ասողիկը (Մայր Աթոռի թանգարանների և արխիվի պատասխանատու տեր Ասողիկ քահանա Կարապետյան) պատասխանել է բոլոր հարցերին։ Երջանկահիշատակ Համայն Ռուսիո Պատրիարքին 2004 թ.–ին նվիրաբերվել է փոքրիկ մասնիկ, որը պահվում է Սանկտ Պետերբուրգի վանքերից մեկում», – գրել է Ղևոնդ վարդապետը Facebook–յան իր էջում։
Նրա խոսքով, լրագրողները հնարավորություն ունեին տեսնել և հպվել սուրբ մասունքին։ Կա նաև Սուրբ Գեղարդի կրկնօրինակը, որը տարվում է ցուցադրությունների աշխարհի տարբեր թանգարաններում։

«Ինչպես նշեց Ասողիկը, կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ Սուրբ Գեղարդն իսկապես բժշկում է և անգամ մեր օրերում, ինչը հաստատում է այն, որ այս Սուրբ Գեղարդը բնօրինակն է։ Ի դեպ, աշխարհում կան մի քանի կրկնօրինակներ, որոնք թվագրվում են 7–12–րդ դարերով», – գրել է Ղևոնդ վարդապետը։

Սուրբ գեղարդը տեգ է, սրբազան մասունք՝ կապված Հիսուս Քրիստոսի խաչելության հետ։
Գեղարդը մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթե տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք։ Առաջին դարի սկզբին առաքյալ Թադեոսը գեղարդը տեղափոխել է Հայաստան։ XII դարից այն պահվել է Այրիվանքում, որն այնուհետև վերանվանվել է Գեղարդավանք։ Միջնադարում արշավանքների հետ կապված սպառնալիքների պատճառով գեղարդը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19.33–34 թվականներ)։ Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, գեղարդը 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ եկեղեցու սեփականությունը։

Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։