Բավ է պառակտվել
16-06-2014 12:52

Ուսանողը Հոլիվուդից երկու միլիարդ դոլար է պահանջել

Հոլիվուդյան ստուդիաների ներկայացուցիչները կմասնակցեն մի չափազանց հետաքրքրաշարժ դատի, որի նախաձեռնողն է հանդես եկել Լոս Անջելեսի կինոդպրոցի ուսանողներից մեկը, հայտնում է Նովոստի կինո պարբերականը: Ինչպես գրել է TMZ-ն, ոմն Կոնստանտինո Բազիլը հայց է ներկայացրել, որում պնդում է, որ մի շարք խոշոր բյուջեով ֆիլմերի նախագծերը հիմնված են իր ուսանողական աշխատանքներում տեղ գտած սյուժեների վրա:

Նա հայտնել է, որ իբրև թե 2011 թվականին դպրոցի դասախոսներից մեկը վաճառել է իր տեքստերը Հոլիվուդում աշխատող իր ընկերներին, և հետագայում այդ սյուժեները օգտագործվել են "Սևազգեստ մարդիկ 3", "Պրոմեթևս" և "Էլիզիում. դրախտը Երկրում չէ" ֆիլմերի ստեղծման ժամանակ: 
Հայցվորը երկու միլիարդ դոլարին համարժեք փոխհատուցում է պահանջել: Ստուդիաները այդ հայցը դեռևս չեն մեկնաբանել: