Բավ է պառակտվել
23-06-2016 19:04

Համացանցում հայտնվել են երիտասարդ Լեոնարդո դի Կապրիոյի տարօրինակ լուսանկարները

Համացանցում հայտնվել են երիտասարդ Լեոնարդո դի Կապրիոյի տարօրինակ լուսանկարները: Արտասահմանյան ԶԼՄ-ները գտել են լուսանկարներ, որոնք 1995-ով են թվագրված: Ալբոմում 12 լուսանկար կա: 20-ամյա Դի Կապրիոյին լուսանկարել էր ամերիկացի էպատաժային լուսանկարիչ Դևիդ Լաշապելը:

«Ես կարծում եմ Լեոն առայսօր զայրանում է բանաններով այդ կադրերի պատճառով»,- նշել է Լաշապելը: Պատանի դերասանը նույնիսկ փշե պսակ է գլխին դրել, նաեւ լուսանկարվել ֆաստֆուդ վաճառողի ու կովբոյի կերպարներով: Լուսանկարներում Լեոն բանաններով է, խեցիներով, խաղաքարտերով, ու բազմաթիվ այլ ամենատարօրինակ առարկաներով: Իսկ լուսանկարի թթու գույները միայն ավելի են շեշտում դրանց անհեթեթությունը: