Բավ է պառակտվել
20-02-2014 10:46

Ստեղծվել է Անիի Մայր տաճարի 3D տուրը

Թուրքական 360Ttr.com կայքը, որը պատրաստում է 3D վիրտուալ տուրերի նախագծեր, պատրաստել է նաև Անիի Մայր տաճարի նախագիծը: Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի Մայր տաճարի 3D վիրտուալ տուրը հայտնվել է ինտերնետում։

Անիի Մայր տաճարի ներսից եւ դրսից 9 կետից արված լուսանկարներից ստացված վիրտուալ տուրի ընթացքում կարելի է մկնիկի օգնությամբ մանրակրկիտ նայել եկեղեցին եւ նրա շրջակայքը, այդ թվում հնարավոր նաեւ խոշորացնել կամ փորքացնել կադրերը։

Նշենք, որ Անիի Մայր տաճարը կառուցվել է 1001-1010 թվականներին, Գագիկ Բագրատու օրոք, Կատրամիդե թագուհու անմիջական հովանավորությամբ։