07-09-2016 14:41

Մոսկվայի Գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին կբացվի Հայաստանի ստենդը

Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում բացվել Է Մոսկվայի Գրքի 29-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսը, որին Հայաստանը ներկայանացել է առանձին ստենդով:

Հայաստանի ստենդին Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան, ալբոմ-կատալոգ «Հայաստանն ըստ Մանդելշտամի. Հայ լուսանկարչությունը 1878-1920թթ» և շատ այլ գործեր:

Ցուցահանդեսին ներկա կգտնվեն ավելի քան 500 արտասահմանյան մասնակիցներ աշխարհի 35 երկրներից: Ընդամենը պլանավորված ավելի քան 600 միջոցառումներ, այդ թվում ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ և այլն: Ցուցահանդեսի գլխավոր իրադարձությունը կլինի «Տարվա գիրք» ամենամյա ազգային մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն օտարերկրյա հյուրեր:

Տոնավաճառը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը: