Բավ է պառակտվել
20-09-2013 13:52

Մայքլ Ջեքսոնի արձանը կհանվի Ֆուլհեմի մարզադաշտի տարածքից

«Ֆուլհեմի» նախկին սեփականատեր Մուհամեդ Ալ Ֆայեդը ակումբի մարզադաշտի մոտակայքից կհանի Մայքլ Ջեկսոնի արձանը, `տեղեկացնում է
«Daily Mail»-ը:
2011 թվականին տեղադրելով հայտնի պոպ երգչի արձանը, Ալ Ֆայեդը հայտարարել էր, որ այն բոլոր մարդիկ, ովքեր չեն գնահատում երգչի վաստակը՝ թող հայտնվեն
դժոխքում:
Այժմ Ալ Ֆայեդը վաճառել է անգիական ակումբը և թիմի նոր սեփականատերերը մտադիր չեն Ջեքսոնի արձանը թողնել իրենց ակումբի մարզադաշտի մոտակայքում:
Մասնավորապես, ակումբի ներկայացուցիչը հայտարարել է, որ արձանը չի պատկանում ակումբին և կվերադարձվի «Ֆուլհեմի» նախկին սեփականատիրոջը: