Բավ է պառակտվել
24-10-2013 03:06

Մեկնարկում է միջազգային գրական փառատոնը

Այսօր, ժամը՝ 16:30-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա «Գրական տապան 2013» փառատոնի բացման արարողությունը:

Փառատոնի օտարերկրացի 16 հատուկ հյուրերից են այնպիսի անվանի գրողներ, ինչպիսիք են «Մենությունը ցանցում» բեսթսելերի հեղինակ Յանուշ Վիշնևսկին և «Տապանի ստվերում» վեպի հեղինակ Աննե Պրովոոստը:

Փառատոնի շրջանակում հյուրերն ու հայաստանցի գրողները կհանդիպեն ընթերցողների հետ, կներկայացնեն իրենց գրքերը, կանցկացնեն քննարկումներ:

«Գրական տապան 2013» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնը կավարտվի հոկտեմբերի 31-ին: