09-11-2013 19:29

«Աստղային պատերազմներ»-ի 7-րդ մասը մեծ էկրանին կհայտնվի 2015թ-ին

Disney ընկերության գործադիր տնօրեն Բոբ Այգերիի խոսքերով ` «Աստղային պատերազմներ» ֆիլմի  7-րդ  մասը կինոթատրոններում կներկայցվի 2015թ. դեկտեմբերի 18-ից։

«Աստղային պատերազմներ. Մաս 7-րդ» ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014թ. գարնանը, Մեծ Բրիտանիայում։  Ռեժիսորը կլինի Ջի Ջի Աբրամսը։ Ինչ վերաբերում է դերասանական կազմին, ապա դեռևս որևէ հայտարարություն չի արվել։

Ֆիլմը նկարահանվելու է 3D ֆորմատով: