Բավ է պառակտվել
29-03-2014 16:13

Այսօր Ստանիսլավսկու անվան թատրոնի հիմնադրման 75-ամյակն է

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնն այսօր՝ մարտի 29-ի երեկոյան մեծ շուքով կնշի հիմնադրման 75-ամյակը: Նախատեսված է թատերականացված համերգային ծրագիր: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Հոբելյանական երեկոյի հանդիսավոր մասը կընդմիջվի դերասանների պատրաստած կաղամբախաղով (ներկայացման երգիծական պատումներ): Իսկ ժամը 18:00-ին տեղի կունենա թատրոնի ցուցահանդես-թանգարանի բացման արարողությունը: «Ցուցադրվելու են արխիվային լուսանկարներ, զգեստներ, որոնք ներկայացումների ժամանակ կրել են թատրոնի առաջատար դերասանները, ինչպես նաև հուշանվերներ ռուս և հայ մշակութային գործիչներից ստացած պատվոգրեր»,- ասաց թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը: Թատրոնի հոբելյանական երեկոյին ներկա կգտնվեն ՌԴ ժողովրդական արտիստ, «Մոդեռն» թատրոնի ղեկավար Սվետլանա Վրագովան, Բելառուսի Բրեստ քաղաքի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ալեքսանդր Կոզակը, դերասաններ, ովքեր երկար տարիներ աշխատել են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գենադի Կորոտկովը և ուրիշներ: Նշենք, որ հոբելյանական երեկոն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: