Բավ է պառակտվել
19-09-2016 18:40

Արդյոք «Լա Lա Լենդ» մյուզիքլը «Օսկարի» հաղթող կդառնա (լուսանկարներ)

Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Lա Լենդ» մյուզիքլը (La La Land) Տորոնտոյի 41-րդ միջազգային կինոփառատոնին նվաճել է հանդիսատեսի համակրանքի մրցանակը՝ Գրան Պրի։


«Լա Լա Լենդը» կատակերգական ֆիլմ է ամերիկյան մյուզիքլ ժանրի պատմության մասին, որը պատմում է «մյուզիքլի ոսկե դարաշրջանի» մասին։

Ֆիլմում գլխավոր դերերով են հանդես եկել Էմմա Սթոունը և Ռայան Գոսլինգը։ Ինչպես նշում են քննադատները՝ փառատոնում հաղթանակից հետո ֆիլմը «Օսկարի» համար պայքարելու շատ բարձր շանսեր ունի։


Ընդհանուր առմամբ Տորոնտոյի կինոփառատոնին, որը մեկնարկել էր սեպտեմբերի 8-ին, ցուցադրվել է մոտ 400 ֆիլմ 83 երկրից։ Այս տարի հանդիսականները կարողացել են դիտել 296 լիամետրաժ խաղարկային ֆիլմեր և 101՝ կարճամետրաժ։


Տորոնտոյում, ըստ ավանդույթի, կինոփառատոնի գլխավոր մրցանակը բաժին է հասնում այն ֆիլմին, որը հաղթում է հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։