Բավ է պառակտվել
14-07-2016 17:14

Հայտնի է դարձել, թե ովքեր են ողջ մնալու «Գահերի խաղը» սերիալի վերջում

Ջորջ Մարտինի «Երգ սառույցի եւ կրակի» ասքի մոտիվներով նկարահանված «Գահերի խաղը» սերիալի բոլոր հերոսներից վերջում ողջ կմնան միայն հինգը։ Այս մասին ասված է 1993-ին գրված նամակում, որը Մարտինն ուղարկել էր իր հրատարակչին:

«Հինգ առանցքային կերպարները գործելու են բոլոր հատորներում։ Սկզբում ներկայացվելով որպես երեխաներ՝ նրանք ամբողջ վեպի ընթացքում մեծանում են եւ հասունանալով՝ փոխում աշխարհը»,– գրել էր Մարտինը նամակում։

Նրա մտահղացմամբ՝ գլխավոր հերոսներն են Տիրիոն Լանիսթերը, Դեյներիս Տարգարիենը եւ Սթարք ընտանիքի երեք երեխաները՝ Բրանը, Արյան ու Ջոն Սնոուն։ Հենց նրանք են ողջ մնալու ասքի ավարտին։

Սակայն սերիալի հեղինակները, ինչպես գիտենք, մեկ անգամ չէ, որ շեղվել են սյուժեից՝ սպանելով վեպում ողջ մնացած կերպարներին կամ հակառակը ողջ թողնելով գրքում սպանվածներին։