14-10-2015 07:45

«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանըv

Հայտնի է դարձել, որ եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին՝ «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ «Եվրատեսիլ 2016»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է: «Անչափ ուրախ եմ եւ շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի Եվրատեսիլին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգեւորում եւ ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու եւ կարեւոր ճանապարհին»,- նշել է Իվետա Մուկուչյանը: