21-11-2016 10:37

Հայտնի է դարձել Բրեդ Փիթի նոր սիրեցյալի անունը (լուսանկարներ)

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում էին, որ Անջելիա Ջոլիից բաժանվելուց հետո Բրեդ Փիթը նոր սիրավեպ է սկսել հոլիվուդյան հայտնի դերասանուհիներից մեկի հետ, բայց վերջինիս անունը չէր նշվում: Վերջերս դերասանին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ դերասանի նոր սիրեցյալը կրկին դերասանուհի է և իր հայտնիությամբ չի զիջում Անջելինային։ Պարզվել է, որ Բրեդ Փիթի սիրտը գրավել է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի աստղ, շքեղ շիկահեր Մարգո Ռոբբին։ 

Փիթի շրջապատի աղբյուրները վստահեցնում են, որ շնորհիվ Մարգոյի՝ դերասանը կարողացել է ուշքի գալ դրամատիկ ամուսնալուծության պատմությունից հետո։ Ասում են՝ նրա նոր սիրեցյալն այնքան դրական է ազդում Բրեդի վրա, որ այժմ վերջինս լի է լավատեսությամբ, վերջապես սկսել է ներկայանալ հանրությանը և անգամ մասնակցում է իր «Դաշնակիցները» ֆիլի պրոմո շրջագայությանը։