Փարիզյան հյուրանոցում ոստիկանական համազգեստով դիմակավորված երկու տղամարդ հրազենով սպառնացել են ռեալիթի շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։
Այս մասին կիրակի հայտարարել է հեռուստաաստղի պաշտոնական ներկայացուցիչը:
Հարձակվողները հինգն են եղել։ Նրանք գողացել են Քարդաշյանի թանկարժեք զարդերը, որոնք գնահատվում են մի քանի միլիոն դոլար։
Պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Քարդաշյանը «շոկի մեջ է, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել»։ Միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցի համարներից մեկում։
Քարդաշյանն այցելել է Փարիզ` մասնակցելու Նորաձևության շաբաթվա միջոցառումներին։
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, դադարեցրել է իր համերգը Նյու Յորքում` տեղեկացնելով հանդիսատեսին, որ ստիպված է դադարեցնել ելույթը «ընտանեկան հանգամանքների» պատճառով։