Բավ է պառակտվել
29-04-2015 12:26

Գալուստ Սահակյանը ներկա է եղել «Գյուլունյա» գրքի շնորհանդեսին

Ապրիլի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գյուլունյա» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ գրողներ ու լրագրողներ: Լրագրողական բեղմնավոր ճանապարհ անցած, այժմ արդեն քաղաքականության մեջ կայացած պատգամավորի համար ստեղծագործելը հոգու պահանջ է: Մարգարիտ Եսայանն արդեն երրորդ անգամ է ընթերցողի դատին հանձնում գեղարվեստական գիրք: Վերջին այս վիպակն առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նվիրված է Հայոց ցեղասպանության արհավիրքները վերապրած կնոջը: Ինչպես իր խոսքում նշել է Մարգարիտ Եսայանը՝ պատմության հերոսն իր ամուսնու տատիկն է: Գեղարվեստական վիպակում ներկայացված են Արեւմտյան Հայաստանի տարբեր խավերի կենսակերպն ու առօրյան: Տեղեկացնենք, որ առաջիկայում գիրքը կթարգմանվի նաեւ անգլերեն: