Բավ է պառակտվել
19-01-2017 14:26

Վիսոցկուն նվիրված Բեզռուկովի ներկայացումը կցուցադրվի Գուբերնսկի թատրոնում


Հունվարի 25-ին, Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրը, Մոսկվայի Գուբերնսկի թատրոնը կներկայացնի այս տարվա առաջին պրեմիերան. թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզռուկովի բեմադրած « Վիսոցկիյ. Լեգենդի ծնունդը» անվանումը կրող երաժշտական ներկայացումը: Այս մասին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից:
Ներկայացման հիմքում պոետի ժամանակակիցների հիշողություններն ու նրա կյանքի քիչ հայտնի փաստերն են, ինչպես նաև նամակներից և օրագրերից դուրս բերված հատվածներ:
Ներկայացումը ստեղծվել է Վ.Ս Վիսոցկու Մոսկվայի տուն-թանգարանի մասնակցությամբ:
Վիսոցկու կերպարի կերտումը չի հանձնվել կոնկրետ մի դերասանի, այն ի հայտ է գալիս բեմի վրա խաղարկվող նրա կյանքի դրվագներում, խոստովանական բանաստեղծություններում ու երգերում:
« Այս ներկայացումը մեծ տաղանդ, հանճար Վլադիմիր Վիսոցկուն և նրա խոստովանական ստեղծագործությանը նվիրված հիշատակի տուրք է: Թվում է թե պաթոսային խոսքեր են, բայց հիմա նա իրոք լեգենդ է: Իմ, և ավելի ավագ սերունդը մեծացել է նրա երգերի վրա: Իմ մանկությունում բոլորն ունեին նրա սկավառակները, և Վիսոցկուն չճանաչելն ու չսիրելը միանգամայն տարօրինակ կլիներ: Իսկ հիմա շատ բան կախված է մեզանից՝ արդյո՞ք կհիշեն նրան մեր երեխաները, և նրանք, ովքեր մեզնից հետո են գալու»,- պրեմիերայի նախօրեին ասել է Բեզռուկովը:
Ներկայացման ընթացքում Գուբերնսկի թատրոնի դերասանների կատարմամբ կհնչեն Վիսոցկու « Ես չեմ սիրում» , « Իմ գնչուական » , « Բալլադ սիրո մասին» , « Իմ սև մարդ» , « Լիրիկական», «Քմահաճ ձիեր», « Մեծ Կարետնիի վրա» և շատ այլ երգեր ու բանաստեղծություններ:
Երգերը կկատարվեն տարբեր ժանրերում՝ սկսած կիթառի ներքո կլասիկ բարդային կատարումից, վերջացրած 70- ականների ոճով նվագախմբային մշակումով և միանգամայն նոր ռոք հնչողությամբ: