Բավ է պառակտվել
28-11-2014 14:42

Էլդար Ռյազանովի վիճակը վատթարացել է

Խորհրդային հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովին բժիշկները վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ չեն տեղափոխի: Նրանք ասում են, որ ռեժիսորի վիճակը ծանր է, փոխանցում է «Պետերբուրգսկի դնեւնիկը»՝ վկայակոչելով հիվանդանոցի աղբյուրը: Նշվում է, որ ռեժիսորի մոտ վերակենդանացման բաժանմունք թողնում են մտնել միայն ամենամոտ հարազատներին: Նոյեմբերի 18-ին 87-ամյակը բոլորած Ռյազանովը Ռյազանովը մի քանի օր անց՝ ամսի 25–ին, հիվանդանոց էր գնացել հետազոտման համար: Նա թուլություն էր զգացել եւ ապահովության համար որոշել էին բժիշկ կանչել, որն էլ նրան առաջարկել էր մի քանի օրով հիվանդանոց տեղափոխվել: Հաջորդ օրը Սրտանոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Լեո Բոքերիան հայտարարել էր, որ Ռյազանովի վիճակը դեպի լավն է գնում: