15-01-2016 12:41

Սոնա Շահգելդյանը մայրանալու և առաջիկա ծրագրերի մասին

Ամանորի նախաշեմին բարի արագիլն այցելել էր Սոնա Շահգելդյանին: Երգչուհին լույս աշխարհ է բերել որդուն` Արթուրին: Սոնան անկեղծ կիսվել է մայրության զգացումով և առաջիկա նորություններով.
«Երբ առաջին անգամ փոքրիկիս գրկեցի, իրոք, անբացատրելի զգացողություններ ունեցա: Շատ բաներ են, իհարկե, փոխվել իմ կյանքում: Մայր լինելը մեծագույն պատասխանատվություն է»,-նշել է երգչուհին, որի փոխանցմամբ փոքրիկը բավականին ժպտերես և խելոք երեխա է:
Սոնան դեմ չէ, որ իր տղան էլ ապագայում իր ուղիով գնա, սակայն միայն այն դեպքում, եթե Արթուրն ունենա բնատուր տաղանդ.
«Առաջնային երազում եմ, որ տղաս լավ մարդ դառնա և լինի հաջողակ: Սա շատ բարդ ուղի է: Եթե նա տաղանդավոր լինի, սիրվի, ուրեմն թող շարունակի այս ուղին»,-ասել է Սոնան:
Ինչ վերաբերում է երգչուհու երաժշտական գործունեությանը` նա չի դադարելու իր հանդիսատեսին ներկայանալ ստեղծագործական նորություններով: