28-07-2014 08:14

«Նոր ալիք»-ի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Սոնա Ռուբինյանը(տեսանյութ)

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի պաշտոնական կայքում հայտնվել են «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի  համար օրեր շարունակ անցկացված քվեարկության արդյունքները, ըստ որոնց  այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը 19 370 ձայնով հաղթող է ճանաչվել : Մրցույթի քվեարկությունը պետք է ավարտվեր երեկ՝  ժամը 12:00-ին, սակայն այն երկարաձգվել էր մինչև 17:00-ն: Երկրորդ հորիզոնականում է Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Կարիմովը՝ 18158 ձայնով, իսկ երրորդ տեղում 16324 ձայնով Մոնիկա Լինկիտեն է Լիտվայից:  Ռուբենյանը հատուկ մրցանակ կստանա նաև woman.ru կայքի կողմից: Շաբաթներ շարունակ woman.ru-ի ընթերցողներն ընտրել են «Նոր ալիք»-2014 մրցույթի իրենց սիրելիին և քվեարկել են նրա համար: Օնլայն քվեարկության արդյունքներով Սոնան հավաքել է 487 ձայն: