Բավ է պառակտվել
26-12-2016 10:24

ԶԼՄ-ները նշել են Ջորջ Մայքլի մահվան հավանական պատճառը

 

Ջորջ Մայքլը մահացել է իր տանը՝ 53 տարեկանում: Ոստիկանությունը հայտնում է, որ նրա մահվան որևէ «կասկածելի հանգամանք» չի նկատվել:
Երգչի մահվան կապակցությամբ արդեն ցավակցական խոսքեր են հղել նրա կոլեգաներ Էլթոն Ջոնը, Ռոնսոնը, Լիամ Գալլահերը, Ռայան Առամսը, ինչպես նաև Լոնդոնա Սադիկ Խանը և բրիատանական ընդդիմության առաջնորդ Ջերեմի Կորբինը: Երգչի մենեջեր Մայքլ Լիպպմանը պատմել է, որ երգչի մահվան լուրը ստացել է Սուրբ Ծննդյան կիրակնօրյա առավոտյան: Նրան հայտնել են, որ երգչին հայտնաբերել են« անկողնում խաղաղ պառկած»:

 
Լիպպմանի խոսքերով երգչի բռնի մահվան վարկածը բացառվում է, իսկ սրտի անբավարարությունից երգչի մահանալու վարկածը մենեջերի համար շատ անսպասելի է եղել:
Ջորջ Մայքլի կարիերայի ընթացքում (ինչպես սոլո, այդպես էլ «Wham!» դուետի կազմում) վաճառվել է նրա ձայնագրությունների մոտ 100 մլն օրինակ: Նրա ամենաճանաչված սինգլներից են«Last Christmas»-ը, «One More Try»-ը և Էլթոն Ջոնի հետ ձայնագրած «Don't let the sun go down on me»-ն:
2011 թվականին երգչի մոտ ախտորոշվել էր թոքաբորբի ծանր տեսակ, ինչի արդյունքում նա ստիպված էր եղել չեղյալ համարել մի շարք ելույթներ: Բուժման նպատակով Մայքլին միցվել էր թոքերի արհեստական օդահարման սարք, ինչը կարող էր հանգեցնել ձայնի կորուստի: