Բավ է պառակտվել
26-09-2013 23:22

Մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը

Սեպտեմբերի 26-ին՝ 84 տարեկան հասակում մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել էր 1929-ի հոկտեմբերի 24-ին` Ստեփանավան քաղաքում։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան: 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006-ից`ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ:

Սոս Սարգսյանը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, որոնցից հայտնի են «Ձորի Միրո», «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունի» և այլն: