Բավ է պառակտվել
10-08-2016 12:13

Նյու Յորքում վախճանվել Է աշխարհահռչակ քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին

Նյու Յորքում կյանքի 92-րդ տարում վախճանվել Է ռուսաստանցի եւ ամերիկացի քանդակագոծ Էռնստ Նեիզվեստնին: Այս մասին հայտնում է լրագրող Օլեգ Սուլկինը։ «Դա վիթխարի կորուստ Է ռուս մշակույթի, բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում Էին այդ բացառիկ մարդուն», - գրել Է Սուլկինը: Ինչպես հայտնել Է Նեիզվեստնիի մերձավոր ընկերը՝ Ջեֆ Փլյումեսը, քանդակագործը մահացել Է «Սթոնի Բրուք» հիվանդանոցում: Նեիզվեստնին հոսպիտալացվել Էր այն բանից հետո, երբ սաստիկ ցավեր Էր զգացել ստամոքսում: Քանդակագործի հարազատները դեռ չեն որոշել, թե որտեղ կթաղվի նա: 1976 թականին քանդակագործը Ռուսաստանից արտագաղթել Էր Շվեյցարիա, իսկ 1977 թվականին տեղափոխվել Նյու Յորք: ԽՍՀՄ-ի տրոհումից հետո նա վերադարձել Էր Ռուսաստան եւ կատարել մի շարք պատվերներ, մասնավորապես, ստեղծել Էր Օրփեոսի արձանիկը ՏԷՖԻ մրցանակի համար: