15-01-2016 09:51

Մահացել է Սելին Դիոնի ամուսինը

73 տարեկան հասակում Լաս Վեգասի իր տանը քաղցկեղի դեմ երկար ու համառ պայքարից հետո մահացել է Ռենե Անժելիլը։ Նա հայտնի երգչուհի Սելին Դիոնի ամուսինն էր և մենեջերը։ Այդ մասին տեղեկացնում է երգչուհու ֆեհսբուքյան պաշտոնական էջը։
«Ընտանիքը ցանկանում է միայնակ մնալ իր վշտի հետ։ Այլ տեղեկություններ կհաղորդվեն առաջիկայում», - նշված է հաղորդագրության մեջ։
Ռենեն և Սելինը ամուսնացել էին 1994-ին։ Դիոնը ընդհատել էր իր համերգային գործունեությունը՝ հիվանդ ամուսնուն հետևելու համար։