23-12-2014 08:29

Մահացել է Ջո Կոկերը

71 տարեկանում թոքերի քաղցկեղից մահացել է աշխարհահռչակ բրիտանացի երգիչ Ջո Կոկերը: երգչի մահվան մասին տարածված լուրերը հաստատել է նրա գործակալը՝ Բարի Մարշալը: Ըստ Մարշալի՝ Կոկերը «յուրահատուկ» երգիչ էր, եւ «այս բացը անհնար է լրացնել: Նա միշտ կմնա մեր սրտերում»: Ջո Կոկերը հայտնի է որպես բլյուզ-ռոք ժանրի կատարող: Նա լայն ճանաչում է ձեռք բերել լեգենդար The Beatles խմբի հայտնի երգերի cover տարբերակների շնորհիվ: Կոկերը թողարկել է 40 ալբոմ: Նրա ամենահայտնի երգերից են You Are So Beautiful, Unchain My Heart, With a Little Help from my Friends, You Can Leave Your Hat On եւ այլ հիթեր: