Բավ է պառակտվել
27-10-2016 12:30

Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանը

Այսօր 77 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել գրող, հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանը: Նա բազմաթիվ վեպերի թարգմանիչ էր, դրամատուրգ, Հայաստանի անկախացման առաջին օրերից ծավալել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն: 1990թ-ից եղել Դաշնակցության ղեկավար մարմինների անդամ: Տեւական ժամանակ եղել է Ազգային Ժողովի պատգամավոր:

Ռուբեն Հովսեփյանը ծնվել էր 1939թ. մայիսի 5-ին:

Gisher.news-Ն ցավակցում է ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին: