Բավ է պառակտվել
17-01-2015 09:09

Կյանքից հեռացել է ՌԴ հայտնի դերասանուհի Ռիմմա Մարկովան

90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստուհի Ռիմմա Մարկովան: «Նա մահացել է Բոտկինի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմնունքում: Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին՝ Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը», - հայտնել է դերասանուհու դուստր Տատյանան: Տատյանան չի մանրամասնել մոր մահվան պատճառները: Մարկովան աշխատել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի անվան թատրոնում: 1971 թվականից նա հանդիսացել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասանուհի: Մարկովայի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերի շարքում են «Հավերժական կանչը», «Հարազատները», «Պոկրովյան դարպասները», «Գարդեմարիններ, առա~ջ»: Ռիմմա Մարկովան արժանացել է ՌԴ ժողովրդական արտիստուհու կոչմանը և պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV-րդ կարգի շքանշանի: