Բավ է պառակտվել
26-12-2016 16:38

Մահացել է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը

Երկուշաբթի օրը Երևանում մահացել է հայ հայտնի դերասանուհի Ժենյա Մկրտումյանը:
Աղբյուրի տվյալներով Մկրտումյանը վաղաժամ հեռացել է կյանքից« Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Դերասնուհուն նույնիսկ չեն հասցրել օգնություն ցուցաբերել: Դերասանուհու ընտանիքին իր ցավակցություններն է հայտնել հայտնի դերասան, շոումեն և հաղորդավար Մկրտիչ Արզումանյանը. «Ցավում եմ.. մենք շատ տաղանդավոր դերասանուհու կորցրեցինք.. Թող աստված հոգիդ լուսավորի, թանկագին Ժենյա»,- իր facebook-յան էջում գրել է Արզումանյանը:
68 ամյա Մկրտումյանը տարատեսակ դերեր է կատարել սերիալներում: Հանդիսատեսը նրան կհիշի հատկապես հայտնի հումորային «Կարգին սերիալ» սիթքոմում կատարած Ջեմմայի դերով: