Բավ է պառակտվել
15-02-2016 09:44

Ինչքան սիրո և ուրախության առիթ կա, պետք է բաց չթողնել. Սոս Ջանիբեկյան

Սս Ջանիբեկյանը շնորհավորհել է բոլոր սիրահարների տոնը:
Ես կարող եմ բազմաթիվ տոներ նշել, որոնք օտարածին են։ Սկսած Մարտի 8-ից մինչև Հելոուին։
Իսկ Սուրբ Սարգիսի տոնը, կարծեմ, նրանց համար է, ովքեր դեռ կողակից չունեն և պետք է այդ գիշեր ուտեն աղի բլիթ, որպեսզի տեսնեն իրենց ապագա ընտրյալին։
Իսկ ինչ վերաբերում է Վալենտինի սեռական կողմնորոմանը, ես խիզախորեն կարող եմ ասել, որ այսօր քաղաքում (սրճարաններում, փողոցներում, այգիներում տեսա միայն շատ գեղեցիկ (տղա և աղջիկ ) զույգեր։
Ավելին ասեմ, Վալենտինները եղել են երեքը և դեռ պարզ չի թե այս տոնը նրանցից ում է վերագրվում։
Շատ սիրուն էր, գեզեցիկ էին հայ աղջիկները ծաղկեփունջները ձեռքներին, երջանիկ էին զույգերը և սիրով էր լցված քաղաքը։
Հետո ինչ վատ ա է ախր, մեզնով ենք արել, ոնց քեֆներս տալիսա, նշում ենք։ Ինչքան սիրո և ուրախության առիթ կա, պետք է բաց չթողնել, թե չե դարերով Ամանոր պիտի նշենք ու տխուր օրեր հիշատակենք։ Տեղից էլ ցավ ու դարդն անպակաս է։ Մեկ-մեկ էլ ուրախանանք էլի, ի՞նչ կլնի։ Կարելիա՞։