Բավ է պառակտվել
16-06-2015 07:42

Մահացել է Ժաննա Ֆրիսկեն

Երկարատև հիվանդությունից հետո 40 տարեկանում մահացել է ռուս հանրահայտ երգչուհի, դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն: 
Այն մասին, որ Ֆրիսկեն ծանր հիվանդ էր, հայտնի էր դարձել 2014 թվականի սկզբին: Նրա մոտ գլխուղեղի ուռուցք էր հայտնաբերվել: Երգչուհուն օգնելու համար երկրպագուներն ավելի քան 60 մլն ռուբլի էին հավաքել: 
Գերմանիայի և ԱՄՆ-ի հիվանդանոցներում երկարատև բուժումից հետո Ֆրիսկեն հարազատների հետ մեկնել էր Բալթյան երկրներ: Անցյալ տարի ամռանը նա աստիճանաբար գիտակցության էր եկել: 
2014 թվականի հոկտեմբերին Ֆրիսկեն վերադարձել էր Մոսկվա: Բուժման հերթական կուրսն ավելի ուշ անցել էր Չինաստանում, և բժիշկներին հաջողվել էր երկարատև արդյունքի հասնել: 
Վերջին ամիսներին Ֆրիսկեն ապրում էր Մոսկվայում՝ ամուսնու և փոքրիկ որդու՝ Պլատոնի հետ: