Բավ է պառակտվել
18-02-2017 23:45

Սիրուշոյին հաջողվել է նկարահանել Անիի ավերևակները՝ չնայած թուրքական իշխանությունների արգելքին (Տեսանյութ)

 

Ոչ միայն իր գեղեցիկ ձայնով, այլ նաև հայրենասիրական ոգով հայտնի երգչուհի Սիրուշոն կարողացել է հաղթահարել անհնարը և կյանքի է կոչել Անիում լինելու իր վաղեմի երազանքը:
Երգչուհուն  և նրա թիմին չի ընկճել  թուրքական ողջ համակարգը, և չնայած իշխանությունների արգելքներին, նրանք կարողացել են մի քանի րոպե նկարահանումներ կատարել Հայաստանի պատմական հողերում:
Վավերագրական ֆիլմում Սիրուշոն հայտնում է, թե որքան է նա հուզվել և միևնույն ժամանակ ցավ ապրել մեր պատմական ժառանգության ճակատագրի համար:
Տեղին է նաև նշել, որ յուրաքանչյուր հայի համար դա հիրավի հերոսական արարք է: Այցելել պատմական հողեր, որոնք գտնվում են այնպիսի թշնամու տիրապետության տակ, որի հետ դժվար է որևէ երկխոսություն ունենալ՝ շատ քաջ և արժանավոր քայլ է:
Շնորհակալություն Սիրուշոյին և նրա թիմին՝ այս կադրերի համար և այն հույսի համար, որը նրանք պարգևեցին մեզ: