Բավ է պառակտվել
30-05-2014 20:55

Հայաստան տեղափոխված սիրիահայերի մասին ֆիլմ կնկարահանվի

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Ֆրիեդերիկ Օտտո Բիերուիրթին եւ նրա հետ քննարկել ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայերին կացարանով ապահովելու եւ ՀՀ սփյուռքի նախարարության ու ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման հետ կապված հարցեր: ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը աջակցություն է ցուցաբերում սիրիահայերին նաեւ Հայաստանի մշակութային կյանքում ինտեգրվելու հարցում:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշել է հատկապես սիրիահայ մանուկների «Շառավիղ» երգչախմբի հունիսի 1-ին կայանալիք համերգի կազմակերպմանն աջակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կկազմակերպի Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսագործունեությանը եւ հիմնախնդիրներին նվիրված ֆիլմերի նկարահանումը: