26-11-2016 14:32

Սթիվեն Սիգալը անձամբ Պուտինից ռուսական անձնագիր է ստացել (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ ռուսական անձնագիր է հանձնել ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին և հույս հայտնել, որ այն կծառայի որպես Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների բարելավման խթան:

Դերասանն իր նոր անձնագիրը ստացել և ստորագրել է Պուտինի ներկայությամբ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ՌԴ քաղաքացիությունը կհեշտացնի դերասանի պրոֆեսիոնալ գործունեությունը Ռուսաստանում:

Սիգալը Մոսկվա է ժամանել նոյեմբերի 19-ին: Իսկ դերասանին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին հրամանագիրը Պուտինն ստորագրել է նոյեմբերի 3-ին: