Բավ է պառակտվել
21-03-2016 10:10

Առնոլդ Շվարցենեգերը մտադիր է վերադառնալ էկրան

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը խաղալու է հերթական «Տերմինատոր» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին: Ֆիլմի վեցերորդ մասը նկարահանելու նախագիծը, որի մասին հայտարարել է դերասանը, անսպասելի էր, քանի որ նախորդ տարի ներկայացված ֆիլմի հինգերորդ մասը տապալվել էր: Շվարցենեգերը խոստովանել է, որ անհամբերությամբ է սպասում, թե երբ է վերադառնալու էկրան: Առնոլդ Շվարցենեգերը խաղացել է «Տերմինատոր» ֆիլմի հինգ մասից չորսում: Նա հրաժարվել է նկարահանվել միայն չորրորդ մասում: «Տերմինատոր» ֆիլմի առաջին մասը Ջեյմս Քեմերոնը նկարհանել է 1984 թվականին: