Բավ է պառակտվել
31-03-2014 17:29

«Փրկեք Քեսաբը» ակցիային է միացել նաև Շերը

Twitter-ի իր միկրոբլոգում հայկական ծագմամբ աշխարհահռչակ երգչուհի Շերը ևս անդրադարձել է հայաբնակ Քեսաբի դեպքերին: Երգչուհին գրել է. «Տեսեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, Սիրիայում: Անմեղ քրիստոնյաներին և հայերին սպանում են թուրքերը: Փրկեք Քեսաբը»:
Հիշեցշնենք, որ «Փրկեք Քեսաբը» ակցիային էին միացել նաև այլ բազմաթիվ հայտնիներ:
Նշենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման են անցել Լաթակիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից: