Բավ է պառակտվել
14-04-2015 10:43

Շերը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շեր Սարգսյանը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին երգչուհին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես չեմ զայրանում (կամ մեղադրում) Թուրքիայի ժողովրդի վրա այն բանի համար, ինչ կատարվել է 100 տարի առաջ: Բայց կարծում եմ կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,- գրել է երգչուհին: