07-02-2014 17:49

Երևանյան լճում 20 հոգու կյանք փրկած հերոսի մասին ֆիլմ կնկարահանվի

20 հոգու կյանք փրկած, խորհրդային ու աշխարհի չեմպիոն, լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանի մասին Logos Film Company ընկերությունը պատրաստվում է ֆիլմ նկարահանել:Ֆիլմը կկոչվի ՛՛20 կյանք:


Հիշեցնենք, որ 1976 թ-ի սեպտեմբերի 16-ին նա փրկել է Երևանյան լիճն ընկած տրոյլեյբուսի ուղևորների կյանքը: Այդ օրը նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և տեսնելով կատարվածը ՝ ջուրն է նետվում: Շավարշ Կարապետյանին օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը: 10 մ. խորության վրա, որտեղ ոչինչ չի երևում, նա ոտքով կոտրել է ապակին և մեկ առ մեկ մարդկանց դուրս բերել: Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացել է թոքաբորբով, որը բարդանում է սեփսիսով: Ինչն էլ բերում է հաշմանդամության ու կարիերայի կորստի:
Ֆիլմի նախագիծը մշակման փուլում է, այն նկարահանվելու է դրամայի ժանրում: