Բավ է պառակտվել
22-05-2014 09:08

Ֆրանսիական մամուլն անդրադարձել է Շառլ Ազնավուրին

Երկարակեցություն. սա առաջին բառն է, որը ծագում է, երբ նայում ես Շառլ Ազնավուրի կարիերային: Երգիչ, կոմպոզիտոր, հեղինակ, դերասան, գրող, դիվանագետ, նա, ով մայիսի 22-ին 90 մոմ կփչի, մինչեւ հիմա ակտիվ է. գրում է ֆրանսիական «Le Point» ամսագիրը՝ կապված ծագումով հայ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձի հետ:

«Էդիտ Պիաֆը բացահայտեց Շառլ Ազնավուրի տաղանդը 1946թ.-ին: Հանդիսատեսի եւ քննադատների ճանաչումը 10 տարի անց եկավ՝ Կասաբլանկայում տեղի ունեցած համերգի ժամանակ: 32 տարեկանում նա աստղ էր»,- նշում է ֆրանսիական ամսագիրը՝ նշելով կինո Ազնավուրի մուտքի մասին, որից հետո նա արագ ճանաչում ձեռք բերեց:

Իսկ «La Nouvelle Republique» թերթը գրում է, որ երգիչը, ով տառապում է կարոտի դեմ ալերգիայից եւ վճռականորեն նայում է ապագային, պատրաստվում է նշել իր 90 ամյակը Բեռլինի բեմում: «Մի խոսեք Շառլ Ազնավուրի հետ բեմում երկարակեցությունը նշելու մասին: Փարիզում 1924թ.-ի մայիսի 22-ին ծնված երգիչը, կոմպոզիտորն ու դերասանը ատում է մոմեր փչել ու խոսել հրաժեշտի մասին: «Տարեդարձները նրանց համար են, ովքեր 18 տարեկան են»,- վերջերս հայտարարեց նա գերմանական մամուլին, գրում է «La Nouvelle Republique»-ը:

«Libération»-ն ուշադրություն է դարձրել, որ Շառլ Ազնավուրը, լինլով Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, ՄԱԿ-ում եւ ՅՈւՆԵՍԿՈ-ում Երեւանի մշտական ներկայացուցիչ, միշտ ակտիվ պաշտպանում է իր նախնիներին: «Ապրիլի վերջին նա արձագանքեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ցավակցություններին»: «Էրդողանի հայտարարության մեջ, ով մինչեւ հիմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պետք է « ցավակցություն» բառը դիտարկել ոչ թե որպես ներողություն, այլ անձնական ցանկություն ցույց տալ «բաց» քաղաքական գործիչ»,- ասել է նա չոր տոնով, նշում է «Libération»-ը: