01-08-2015 11:12

Ազնավուրն այսօր Բեյրութում համերգ է տալու

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն օգոստոսի մեկին համերգ է ունենալու Բեյրութում: Այս մասին հայտնում է ֆրանսահայ երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը: Ազնավուրը մասնակցելու է Բաթրունի միջազգային փառատոնին (Festival international de Bathroun): Նշենք, որ չնայած պատկառելի տարիքին, Շարլ Ազնավուրը դեռևս մտադիր չէ ավարտել երգչի իր կարիերան: Facebook-յան հաղորդագրության մեկնաբանություններում երգչի երկրպագուները տարբեր գրառումներ են կատարել` ողջունելով նրա համերգը՝ ցանկանալով երկար կյանք. անգամ սիրո խոստովանություն. «j,aime»: